ԱՄՆ Կոնգրեսն ավարտել է երկրում նախագահական ընտրությունների ձայների հաշվարկը, որի արդյունքներով Դոնալդ Թրամփին պաշտոնապես հռչակել են հաղթող, հայտնել է CNN-ը։
Ընտրական ձայների հաշվարկի արդյունքները հաստատել է ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը, որը նախագահում էր գործընթացը՝ որպես Սենատի նախագահ։ Հեռուստաալիքը նշել է, որ հաշվարկն անցել է հանգիստ և առանց խախտումների։
Այս ընթացակարգը ֆորմալ է՝ թեկնածուների ստացած ընտրական ձայների թիվը հայտնի է դարձել ձայների հաշվարկի ավարտից հետո։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 2025 թվականի հունվարի 20-ին պետության ղեկավարի լիազորությունները կփոխանցի հանրապետական Թրամփին։ Թրամփը նոյեմբերի 5-ին հաղթել էր ԱՄՆ նախագահական ընտրություններում իշխող Դեմոկրատական կուսակցության թեկնածու Հարիսին։ Թրամփն ստացել էր 312 ձայն, Հարիսը՝ 226։ Հաղթելու համար անհրաժեշտ էր առնվազն 270 ձայն։