ՊՆ մի շարք աշխատակիցներ են ահազանգել են, որ ՊՆ ավտոբուսները, որոնք նախարարության աշխատակիցներին ՀՀ կոնկրետ տարածքներից վերցրել ու անվճար տեղափոխել են նախարարություն, այլևս չեն լինելու, հայտնել է «Ժողովուրդ»-ը։
«Տվյալ ծառայությունը չի գործելու, և ավտոբուսներն այսուհետև չեն սպասարկելու ՊՆ աշխատակիցներին։ Ավելին զգուշացրել են այսօր առավոտյան ով ուշանա, թող համարի, որ աշխատանքից ազատված է»,- գրել է թերթը։
Ըստ թերթի տեղեկությունների՝ աշխատակիցները ահազանգել են, որ նախարարության շենք որևէ տրանսպորտային միջոց չի գնում, ու իրենք այս կտրուկ որոշման արդյունքում հայտնվել են փաստի առջև։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 22-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ էր հրապարակել և գրել, որ կրճատում է ծառայողական մեքենաների թիվը։ «Գերատեսչությունների մեքենաների ցուցակն ուզել եմ և գրիչով խազեր քաշել։ Սա կացնային մոտեցում է։ 80-90%-ը կացնով կկտրեմ»,- ասել էր նա։