Հայաստան է ժամանել Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանը, հայտնում է ԱԽՔ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության՝ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը գործընկերոջը դիմավորել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում:
Այսօր ավելի վաղ Ահմադիանը ժամանել էր Բաքու, որտեղ, ըստ իրանական լրատվամիջոցների, քննարկել էր քաղաքականության և անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր։ Նա հանդիպում էր ունեցել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։
2023թ․ նոյեմբերին Հայաստանի և Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարները քննարկել էին հարաբերությունների զարգացման հեռանկարները: