Այսօր Վաշինգտոնում կստորագրվի ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը, հայտնել է ՀՀ ԱԳՆ-ն։
Փաստաթուղթը կստորագրեն ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Միջոցառումը տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 22:00-ին և կլուսաբանվի ՀՀ ԱԳՆ հարթակներով»,- նշել է ԱԳՆ-ն:
Միրզոյանը հունվարի 14-ից 15-ը աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում։
Հայաստանը ռազմավարական երկխոսություն էր սկսել Միացյալ Նահանգների հետ 2022 թվականի մայիսին՝ Միրզոյանի և Բլինքենի Վաշինգտոնում հանդիպումից հետո։
Հունիսի 11-ին Միրզոյանը հայտարարել էր Միացյալ Նահանգների հետ երկխոսությունը ռազմավարական գործընկերության ընդլայնման ծրագրերի մասին։