ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի այցը ՌԴ պլանավորված էր ավելի քան 2 ամիս առաջ, «Արմենպրես»-ին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
«Միրզոյանի այց Մոսկվա նախատեսվում է, այն պլանավորվել է ավելի քան երկու ամիս առաջ»,- ասել է նա:
Այսօր ավելի վաղ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Միրզոյանն ընդունել է Մոսկվա այցի հրավերը և այն կարող է տեղի ունենալ մոտ ապագայում։
Լավրովը նաև հայտարարել էր, որ ԱՄՆ-ն Հայաստանից կարող է պահանջել պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ՝ ռազմավարական համագործակցության շրջանակներում, որի ստորագրման մասին այսօր տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ-ն։