Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երկուշաբթի օրը կայացած հեռախոսազրույցի ընթացքում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբգերգի հետ զրույցում վստահություն է հայտնել, որ լարվածությունը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պետք է հաղթահարվի խաղաղ ճանապարհով:
«Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անհրաժեշտ ջանքեր է գործադրել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև լարվածությունը դադարեցնելու համար և գործել է լարվածությունը թուլացնելու նպատակով։ Նա կարծում է, որ ճգնաժամը կկարգավորվի խաղաղ ճանապարհով և դիվանագիտական մեթոդներով Մինսկի համաձայնագրերի շրջանակներում ՝ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի հիման վրա: Թուրքիան հաճույքով կարող է գագաթնաժողով անցկացնել (ՌԴ-ի և Ուկրաինայի) առաջնորդների մակարդակով կամ տեխնիկական բանակցություններ»,- մեջբերում է Թուրքիայի նախագահի գրասենյակը Ստոլտենբերգի հետ Էրդողանի զրույցից:
Մինչդեռ Ռուսաստանը բազմիցս ընդգծել է, որ ներուկրաինական հակամարտության կողմ չէ և հետւողականորեն հանդես է գալիս Մինսկի պայմանավորվածությունների լիակատար և անշեղ կատարման օգտին, որոնք նա ստորագրել է որպես միջնորդ խաղաղ կարգավորման գործընթացում: