Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը հանդիպել է Հունաստանում Հայաստանի նորանշանակ դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ: Այս մասին փետրվարի 17-ին Դենդիասը հայտնել է Twitter-ի իր էջում։
Դենդիասը հայ դիվանագետին մաղթել է հաջող աշխատանք այդ պաշտոնում։
Զրույցը նվիրված էր հայ-հունական կապերի հետագա խորացմանը՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման երեսուն-ամյակի լույսի ներքո: