ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նույն գերատեսչության առաջնային արտադրանքի վարչության պետ Լևոն Տեր–Իսահակյանը մարտի 9-11-ը գործուղվում են Կատարի Պետություն` Դոհա։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի ստորագրած որոշումից։
Վահան Քերոբյանի այցի նպատակը ոլորտային գործընկեր նախարարների հետ առևտրատնտեսական ոլորտում համագործակցության հեռանկարները քննարկելը և Կատարի Պետության գյուղատնտեսական և բնապահպանական 9-րդ միջազգային ցուցահանդեսին հայկական ազգային տաղավարով մասնակցելն է։
«Գործուղման ծախսերը և «COVID-19» ՊՇՌ նմուշառումների վճարները կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,- ասված է որոշման մեջ:
Գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում արդյունքների մասին հաշվետվությունը կներկայացվի վարչապետի աշխատակազմ և ՀՀ արտաքին գործերի նախարարություն։