Հայաստանի և Կիպրոսի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Իոաննիս Կասուլիդեսը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները։ Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում հայտնել է Կիպրոսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դեմետրիս Դեմետրիուն։
«Ջերմ և բարեկամական զրույցի ընթացքում արձանագրվեցին երկկողմ հարաբերությունների գերազանց մակարդակը և Կիպրոսի աջակցությունը և հայ ժողովրդի հետ նրա համերաշխությունն առաջիկա բանակցությունների նախաշեմի»- գրել է Կիպրոսի ԱԳՆ մամուլի քարտուղարը: