Նիդերլանդների Թագավորության վարչապետի նստավայրում՝ Բինենհոֆում հանդիպում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռութեն: «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը Նիդերլանդներում է երկօրյա (մայիսի 10-11) պաշտոնական այցով: Սա Հայաստանի ղեկավարի առաջին պաշտոնական այցն է Նիդերլանդների Թագավորություն:
Հանդիպումից հետո վարչապետները հանդես կգան մամուլի ասուլիսով:
Պաշտոնական այցի շրջանակում մայիսի 11-ին Փաշինյանը հանդիպել է Նիդերլանդների գործարար համայնքի ներկայացուցիչների հետ, շրջայց կատարել Խաղաղության պալատում, մասնակցել պալատին Հայաստանի նվիրած խաչքարի բացման արարողությանը: Վարչապետը Միջազգային հարաբերութունների նիդերլանդական ինստիտուտում՝ Քլինգենդայլում հանդես է եկել «Հայաստանը և Նիդերլանդները. դարավոր բարեկամություն- 30-ամյա գործընկերություն» թեմայով դասախոսությամբ, պատասխանել ներկաների հարցերին: