Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է իր ռուս գործընկերոջ հետ։ Այս մասին հայտնում են ՌԴ անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունից։
Արմեն Գրիգորյանը և Նիկոլայ Պատրուշևը քննարկել են անվտանգության ոլորտում համագործակցության հարցեր։ Անդրադարձ է եղել նաև Անվտանգության խորհրդի և իրավապահ մարմինների միջոցով հայ-ռուսական համագործակցության հեռանկարներին։
ՀՀ ԱԽ-ի փոխանցմամբ՝ Գրիգորյանը հանդիպել է նաև Բելառուսի Հանրապետության ԱԽ պետական քարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ, ով Երևանում է ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-բելառուսական համագործակցության օրակարգին, մասնավորապես՝ երկկողմ համագործակցությանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում:
Զրուցակիները քննարկել են երկկողմ հարաբերությունները զարգացնելու ուղիները և դրանց հեռանկարները: Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն ընդգծել է Մինսկի պատրաստակամությունը՝ ընդլայնելու երկու երկրների միջև տնտեսական ապրանքաշրջանառության ծավալները։
Հանդիպման վերջում Բելառուսի ԱԽ պետական քարտուղարն Ա․ Գրիգորյանին պաշտոնական այցով հրավիրել է Բելառուսի Հանրապետություն։