ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև․
«Մեր հիմնադիրները 1787թ.` Սահմանադրության օրը, ժողովրդավարությունը գերադասեցին բռնապետությունից: Սերունդներով մենք պաշտպանել և պահպանել ենք այդ ընտրությունը: Այսօր՝ ԱՄՆ-ից մինչև Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և բռնապետության միջև ընտրության առաջ, և մենք պետք է նորից ընտրենք ժողովրդավարությունը»։
Նշենք, որ Նենսի Փելոսիի գլխավորած կոնգրեսական պատվիրակությունն արդեն ժամանել է Երևան։ Պատվիրակության կազմում են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ և կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնեն և Ներկայացուցիչների պալատի անդամներ Աննա Էշուն և Ջեքի Սփիերը։
Սա խոսնակ Փելոսիի առաջին այցն է Հայաստան։