Այս պահի դրությամբ Փաշինյան-Ալիև հանդիպման վերաբերյալ դեռ որոշում չկա։ Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ըստ նրա՝ հաշվի առնելով ներկա իրողությունների և զարգացումների տեմպը պետք է ճկուն լինել և շարունակել հանդիպումներն ադրբեջանական կողմի հետ։ «ԱՄՆ-ի մասնակցությունը էսկալացիայի դադարեցման հարցում նոր հնարավորություններ են այս առումով», – նշեց նա։
«Վերջին էսկալացիան հարվածում է Բրյուսելյան գործընթացին և չի նպաստում այդ ձևաչափի զարգացմանը»,-նշեց Աղաջանյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: