ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը երեկ հանդիպել է Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերի հետ։ Այս մասին նա հայտնել է իր թվիթերյան էջում:
Հիշեցնենք, որ երեկ՝ սեպտեմբերի 20-ին ՄԱԿ ԳԱ 77-րդ նստաշրջանի շրջանակներում Արարատ Միրզոյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կազմակերպած «Ժողովրդավարության արդյունքները» միջոցառմանը, որին մասնակցում էին մի շարք պետությունների ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, մասնավոր խոշոր ընկերությունների և հիմնադրամների տնօրեններ։