Ադրբեջանի և Ֆրանսիայի նախագահներ Էմանուել Մակրոնը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկը:
Ֆրանսիայի նախագահ Մակրոնի նախաձեռնությամբ երեքշաբթի հեռախոսազրույց է տեղի ունեցել Ադրբեջանի նախագահ Ալիևի հետ, հաղորդում է ադրբեջանական պետության ղեկավարի մամլո ծառայությունը:
Ֆրանսիայի նախագահը Ալիևին տեղեկացրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ սեպտեմբերի 26-ին կայացած հանդիպման մասին:
«Ադրբեջանի նախագահը շնորհակալություն է հայտնել տրամադրած տեղեկատվության համար։ Պետությունների ղեկավարները քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ բանակցությունների շուտափույթ մեկնարկը», – ասվում է հաղորդագրության մեջ։