Շատ հարցեր կան, որոնց վերաբերյալ Հայաստանը ցանկանում է լսել Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանն ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք տեսնում ենք ադրբեջանական աճող ախորժակը, խոսքը ոչ միայն Լեռնային Ղարաբաղի մասին է, թեև այնտեղ ևս խնդիրները լուծված չեն, այլև Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքներում»,-հայտարարել է Միրզոյանը։
Նա ռուս գործընկերոջը հայտնել է, որ իրադարձություններն ընթանում են ինտենսիվ, բանակցություններն ընթանում են ինտենսիվ ռեժիմով:
«Կան շատ կողմեր, որոնք առաջարկում են իրենց միջնորդական ջանքերը, մոտեցումները, հարթակները։ Մեզ համար շատ կարևոր է իմանալ այդ հարցերի շուրջ Ռուսաստանի դիրքորոշումը, մենք ցանկանում ենք Ռուսաստանին զգալ մեր թիկունքում և առաջ շարժվել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ եռակողմ պայմանավորվածությունների ոգով, մենք դրան պատրաստ ենք»,-հայտարարել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Հայաստանն ու Ադրբեջանը համատեղ հայտարարություն են ընդունել հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, ինչպես նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հանդիպման արդյունքների վերաբերյալ:
Հայտարարության համաձայն, Հայաստանը իր համաձայնությունն է հայտնել Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով եմ քաղաքացիական առաքելության խրախուսման վերաբերյալ: Առաքելությունն իր աշխատանքները կսկսի հոկտեմբերին՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով։ Առաքելության նպատակն է լինելու ամրապնդել վստահությունը և աջակցել սահմանային հանձնաժողովներին իրենց զեկույցների միջոցով։