Հայաստանի իշխանությունները ցանկանում են վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ, գրում է «Փաստ»-ը։
Հրատարակությունը, վկայակոչելով ՀՀ ԱԳՆ իր աղբյուրներին, հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 6-ին Պրահայում կարճատև հանդիպում է ունեցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ, որում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների միջև մոտակա ամիսներին դիվանագիտական հարաբերությունների վերականգնման շուրջ։
Երևանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ 2012 թվականի օգոստոսի 31-ին՝ այն բանից հետո, երբ 2004 թվականի փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների որոշմամբ արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ նրան անմիջապես ներում էին շնորհել։
Մինչ Սաֆարովին Բաքու արտահանձնելը, հայկական ԶԼՄ-ները գրում էին, որ Ադրբեջանը գնելու է Հունգարիայի կառավարությունների պարտատոմսերը 2-3 մլրդ եվրոյի չափով, ինչը փաստացի վկայում է, որ Բաքուն գնել է իր սպային։