Ադրբեջանը փորձում է Լաչինի միջանցքը վիճարկելու համար կեղծ հիմքեր ստեղծել: Այս մասին Twitter-ի իր էջում հայտարարել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
Նա նշել է, որ Բաքուն պնդում է, որ Հայաստանը Լաչինի միջանցքն օգտագործել է Ադրբեջանի տարածք ականներ տեղափոխելու համար։
«Դա բացարձակ սուտ է։ Ադրբեջանը ականները դուրս է բերել Հայաստանի օկուպացված տարածքներից, տեղափոխել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածք, որպեսզի միջազգային գործընկերներին ցույց տա և կեղծ հիմքեր ստեղծի Լաչինի միջանցքը վիճարկելու համար»,-գրել է Մարուքյանը ։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ Հայաստանը «կոպտորեն խախտել է եռակողմ հայտարարության դրույթները» եւ «Լաչինի ճանապարհն օգտագործել է անօրինական ռազմական գործունեության համար»:
Գերատեսչությունը պնդում է, որ 2022 թվականի օգոստոսից Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանին, ինչպես նաև 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվի վերահսկողության տակ անցած տարածքներում հայտնաբերվել են ականներ, որոնք, իբր, 2021-ին արտադրվել են Հայաստանում: