ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն իր անկեղծ ցավակցությունն է հայտնել այսօր մահացած Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հարազատներին և մերձավորներին։
«Խորապես ցնցված եմ Բելառուսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Վլադիմիր Վլադիմիրի Մակեյի մահվան մասին լուրից», – գրել է Միրզոյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Նշենք, որ այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել Բելառուսի արտաքին գործերի նախարար Վլադիմիր Մակեյի մահվան մասին։