Մենք հանձնառու ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագայի ապահովմանը: Այս մասին Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերն ասել է իր հայաստանյան այցի շրջանակում հրապարակած տեսաուղերձում:
«Խորապես հավատացած ենք, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների համապարփակ լուծման, տևական խաղաղության և բարեկեցության հասնելու համար:
Բոլորս էլ գիտակցում ենք, որ սա դյուրին չէ, սակայն ես ցանկանում եմ կրկնել Բլինկենի դիտարկումը արտգործնախարարներ Միրզոյանի և Բայրամովի հանդիպման ժամանակ, որ Միացյալ Նահանգները հանձնառու է անել ամեն ինչ՝ աջակցելու կայուն խաղաղաղության հասնելու ձեր ջանքներին:
Ուրախ եմ կրկին լինել Երևանում: Ինչպես իմ նախորդ այցի ժամանակ, ես շարունակում եմ տպավորված լինել մեր երկու ժողովուրդների ընդհանուր ժողովրդավարական արժեքների նկատմամբ Հայաստանի հանձնառությամբ՝ ի հեճուկս երկրի առաջ ծառացած մարտահրավերների:
Ես շնորհակալ եմ այն կարոր և արդյունավետ հանդիպումների համար, որ ունեցա մասնավորապես վարչապետ Փաշինյանի, արտգործնախարարի, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և շահագրգիռ անձանց հետ: Նմանօրինակ հանդիպումներ ունեցել եմ շաբաթվա սկզբում Բաքվում, ինչպես նաև Թբիլիսիում: Միացյալ նախանգներն ամենաբարձր մակարդակում՝ ի դեմս պետքարտողար Էնթոնի Բլինքենի և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի, ներգրավված է և աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի ուղիղ բանակցոեւթյուններին»,- ասել է Ռիքերը:
Հիշեցնենք, որ Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, դեսպան Ֆիլիպ Ռիքերն այցելել է Երևան։ Մինչ այդ, ամերիկացի պաշտոնյան տարածաշրջանային այցով Ադրբեջանում էր, ապա՝ Վրաստանում։ Դեսպան Ռիքերը Երևանում հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի, ՀՀ ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: