Ամերիկայի Միացյալ Նահանգների Սենատը քվեարկել է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում Քրիստինա Քվինի թեկնածությունը հաստատելու օգտին:
Նշենք, որ 2019 թվականից նա ծառայում էր որպես Ուկրաինայում ԱՄՆ դեսպան: 2016 թվականից մինչև 2019 թվականի ապրիլը զբաղեցրել է Փարիզում ԱՄՆ դեսպանի տեղակալի պաշտոնակատարի, դեսպանատան տնտեսական հարցերով խորհրդականի պաշտոնները։