ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում կայանալիք պանելային քննարկմանը: Դա բխում է համաժողովի օրակարգից, որը հրապարակվել է կայքէջում։
Օրակարգի համաձայն՝ փետրվարի 18-ին տեղի կունենա Հարավային Կովկասի տարածաշրջանում անվտանգության խնդիրներին նվիրված պանելային քննարկում։ Քննարկմանը կմասնակցեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտը: Քննարկման մոդերատորը կլինի Մյունխենի համաժողովի նախագահ Քրիստոֆ Հոյսգենը։
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկել է փետրվարի 17-ին, որի աշխատանքը կտևի մինչև փետրվարի 19-ը: Համաժողովի աշխատանքներին մասնակցում է Հայաստանի պատվիրակությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: