ՀՀ-Թուրքիա սահմանի՝ մեկ ժամով բացվելը ձեռքբերում չէ։ Այս մասին «Արցախի հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը։
Ըստ փորձագետի՝ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները չի կարող կարգավորել՝ հաշվի չառնելով եղբայրական Ադրբեջանի շահերը։
«Ակնհայտ է, որ Թուրքիան որևէ հարաբերությունների կարգավորման ցանկություն չունի։ Բոլոր պրագմատիկ քայլերը պետք է հաշվի առնվեն։ Պատմության մեջ առաջին անգամ ՀՀ-ն Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման է գնում Թուրքիայի բոլոր նախապայմանների բավարարման դեպքում»,-նշեց Սուրեն Սարգսյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։