Հայաստանը դեսպան է նշանակել Հունգարիայում։ Համապատասխան հրամանագիրն ստորագրել է նախագահ Վահագն Խաչատրյանը։
Փաստաթղթի համաձայն՝ Վրաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնակատար Աշոտ Սմբատյանը միաժամանակ նշանակվել է Հունգարիայում ՀՀ դեսպան՝ նստավայրը՝ Թբիլիսի։
Հայաստանի և Հունգարիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Պետեր Սիյարտոն 2022 թվականի դեկտեմբերի 1-ին ԵԱՀԿ Նախարարների խորհրդի շրջանակներում կայացած հանդիպմանը պայմանավորվել էին վերականգնել երկու երկրների միջև դիվանագիտական լիարժեք հարաբերությունները։
Երևանը խզել էր դիվանագիտական հարաբերությունները Բուդապեշտի հետ 2012 թվականի օգոստոսի 31-ին. այն բանից հետո, երբ 2004 թվականի փետրվարի 19-ին հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած և ցմահ ազատազրկման դատապարտված ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովը Հունգարիայի իշխանությունների որոշմամբ արտահանձնվել էր Ադրբեջանին, որտեղ նրան անմիջապես ներում էին շնորհել։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...