Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի հետ քննարկել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցեր:
Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է հայկական կողմի մոտեցումները առկա առանցքային խնդիրների լուծման ուղղությամբ։
Բոնոյի հետ հանդիպել է նաև Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, անդրադարձել այս ուղղությամբ վերջին բանակցությունների ընթացքում քննարկված հարցերին, ինչպես նաև այնհարցերին, որոնց շուրջ դեռ անհրաժեշտ է հասնել փոխադարձ համաձայնության։
Գերատեսչությունից հայտնում են, որ Արարատ Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի՝ տարածաշրջանում համապարփակ ու երկարատև խաղաղության հաստատման հանձնառությունը: Նախարարն ընդգծել է, որ այդ ուղղությամբ, ի թիվս այլ հարցերի, առանցքային է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարումը, հստակ սահմանների ամրագրումն ու սահմանային անվտանգության ապահովումը, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը:
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...