ՀՀ արտգործնախարարությունը հայտնել է Վաշինգտոնում Հայաստանի, Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ պետքարտուղարի միջև եռակողմ բանակցությունների մեկնարկի մասին։
«Արարատ Միրզոյանի և Էնթոնի Բլինքենի երկկողմանի զրույցից հետո սկսվել է եռակողմ հանդիպումը՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի մասնակցությամբ»,- «Twitter»-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղարը։