Հայաստանն ու Ադրբեջանն առաջընթաց են գրանցել երկու երկրների արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի բանակցություններում, Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքներով հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
Նրա խոսքով՝ կողմերը համաձայնության են եկել հաշտության պայմանագրի նախագծի մի շարք լրացուցիչ հոդվածների շուրջ։
Միևնույն ժամանակ, Բլինքենը խոստովանել է, որ որքան մոտ են կողմերը համաձայնությանը, այնքան ավելի դժվար է դառնում նրանց համար, քանի որ «ամենադժվար հարցերը մնում են վերջում»։
Նա նաև հայտարարել է մի քանի շաբաթից ԵՄ հովանու ներքո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման մասին։
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով գտնվում էր Վաշինգտոնում, որտեղ հունիսի 27-ին մեկնարկել էր Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ Հունիսի 27-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցել ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպումը։ Ավելի վաղ Միրզոյանը բանակցություններ էր վարել ԱՄՆ պետքարտուղարի հետ։
Հունիսի 28-ին Վաշինգտոնում տեղի էր ունեցավ ՀՀ-ի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի եռակողմ հանդիպումը։ ԱՄՆ-ում Միրզոյանի և Բայրամովի միջև բանակցությունների երկրորդ փուլի արդյունքներով Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր առաջընթացի մասին՝ միևնույն ժամանակ ամրագրելով, որ որոշ առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները պահանջում են հետագա աշխատանք։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...