ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանական հեռուստատեսությամբ եղանակի տեսության ժամանակ Հայաստանի տարածքը որպես Ադրբեջան ներկայացնելը տարածքային պահանջատիրության քարոզ է անվանել, Twitter-ում գրել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Հարևան երկրի ինքնիշխանության նկատմամբ տարածքային հավակնությունների ևս մեկ բացահայտ քարոզչություն. Բաքվի հեռուստատեսությամբ եղանակի տեսության եթերում Հայաստանի Հանրապետությունը, ներառյալ մայրաքաղաք Երևանը, ներկայացվում է որպես Ադրբեջան։ Հիվանդ պատրանքներն ու բացահայտ թշնամական հռետորաբանությունը պետք է կտրականապես մերժվեն»,- ասցած է հայտարարությունում, որին կից ներկայացված է համապատասխան լուսանկար։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...