Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պարոլինը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը քննարկել է ԼՂ ճգնաժամը, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև բանակցությունները, հայտնում են ՀՀ կառավարությունից։
Նշվում է, որ Պիետրո Պարոլինը պատրաստակամություն է հայտնել նպաստելու տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծմանը։ Նրա խոսքով, հանդիպման ընթացքում Փաշինյանը և Պարոլինը քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային գործընթացները։
Կողմերը, մասնավորապես, քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման պատճառով Լեռնային Ղարաբաղում խորացող ճգնաժամը, 44-օրյա պատերազմից հետո ծագած հումանիտար խնդիրները, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունները։
Հայաստան կատարած այցի ընթացքում Պիետրո Պարոլինը հանդիպել է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։
Ավելի վաղ՝ հուլիսի 10-ին, Վատիկանի պետքարտուղարն այցելել էր Ադրբեջան, որտեղ բանակցություններ էր վարել նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Փաշազադեի հետ հանդիպմանը Պարոլինը, մասնավորապես, հայտարարել էր, որ «Սուրբ Աթոռը և Ադրբեջանը հումանիտար հարցերում նույն դիրքորոշումն ունեն հատկապես անվտանգության և կայուն խաղաղության հարցերում»։
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը՝ առանց անկախությունը ճանաչելու. Բադալյան
Հայաստանը ճանաչում է Կոսովոյի անձնագրերը և համագործակցում՝ առանց անկախությունը ճանաչելու, «Լուրերին» հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։ Նրա խոսքով՝...