Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինի հետ, հայտնում է ՀՀ կառավարությունը։
Նշվում է, որ զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական տնտեսական համագործակցության օրակարգային հարցերն ու ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև անդրադարձ է կատարվել Եվրասիական տնտեսական միության շրջանակում փոխգործակցությանը վերաբերող հարցերի:
Ինչպես հայտնում է ՌԴ կառավարության մամուլի ծառայությունը, զրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել Վերին Լարսի սահմանային անցակետով ապրանքների հոսքի ավելացմանը, որն ապահովում է Ռուսաստանի և Հայաստանի միջև առևտուրը։