ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետհեռախոսազրույցում քննարկել է ադրբեջանական պատանդառության մեջ գտնվող ռազմագերիների հայրենադարձումը։
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետի մանրամասները։
ՀՀ ԱԺ նախագահը ցավակցական խոսքեր է փոխանցել նախօրեին Մախաչկալայի բենզալցակայանի պայթյունի պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և արագ ապաքինում մաղթել տուժածներին:
Ավելի վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել է, որ հայ զինվորականը կորել է մարտական դիրքը լքելուց հետո, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է հայ զինվորականի ձերբակալության մասին։ Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը ներկայացրել է տեսանյութ, որտեղ երևում է՝ ինչպես են Ադրբեջանի ԶՈւ մի խումբ զինծառայողներ մոտենում դեռևս չպարզված հանգամանքներում ադրբեջանական կողմում հայտնված պահեստազորային Գ. Ո.-ին, նախ զրուցում նրա հետ, ապա ձերբակալում և մեքենայով տեղափոխում անհայտ ուղղությամբ: