Հայաստանի արտգործնախարարությունը բարձր է գնահատում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երկրների սկզբունքային և արդար դիրքորոշումները, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը։
«Հստակ ընդգծվեց, որ ավելի քան ութ ամիս շարունակվող շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի բնակչության համար ստեղծված ծանր հումանիտար իրավիճակը պետք է վերացվի»,- ասված է հաղորդագրությունում։
Հայաստանի ԱԳՆ-ն նաև նշել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը վերացնելու և Լաչինի միջանցքը բացելու երկրների կոչերի խեղաթյուրումը, ինչը Բաքուն մեկնաբանում է որպես «ընտրված քաղաքականությունը շարունակելու զիջումներ»։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը շարունակում է խեղաթյուրել միջազգային հանրության կոչերը, կեղծ և իրականությանը չհամապատասխանող պատրվակներ փնտրել` չիրականացնելու իր պարտավորությունները և, երկարաձգելով հումանիտար ճգնաժամը, ներառյալ սովամահության միջոցով էթնիկ զտումների ենթարկել Լեռնային Ղարաբաղի բնիկ ժողովրդին»,- նշվում է հայտարարությունում։
Ավելի վաղ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները գնահատել էր Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հանդիպման առանցքային արդյունքը միջազգային ամենաբարձր ատյանում Լաչինի միջանցքի շրջափակման հաստատումն էր։
Օգոստոսի 16-ին Հայաստանի խնդրանքով հրավիրված նիստում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քննարկել էր իրավիճակը Լեռնային Ղարաբաղում։ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը կոչ էր արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դատապարտել հումանիտար օգնության սահմանափակումը Լեռնային Ղարաբաղ՝ կոչ անելով վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժը և կարիքների գնահատման առաքելություն ուղարկել տարածաշրջան։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...