ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սլովենիայում այցելել է Հայաստանի սահմանամերձ շրջանների երեխաներին, ովքեր վերականգնողական փուլ են անցնում Դեբելի Ռտիչ կենտրոնում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Օգոստոսի 26-ից «Մարդկային անվտանգության խթանում» կազմակերպության (ITF), Սլովենիայի արտաքին գործերի նախարարության և ԵԱՀԿ-ում Ավստրիայի առաքելության ծրագրի շրջանակներում 17 երեխա գտնվում է Սլովենիայում։ Նրանք Հայաստան կվերադառնան սեպտեմբերի 3-ին։
Միրզոյանին կենտրոնում ուղեկցել են Սլովենիայի արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Սամուել Ժբոգարը, Սլովենիայում Ավստրիայի դեսպանը և Սլովենիայի Կարմիր Խաչի ներկայացուցիչը։
Ծրագիրն իրականացվում է ի շարունակություն 2022թ. աշնանը կենտրոնի կողմից իրականացված՝ «Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունից տուժած երեխաների հոգեբանական-սոցիալական վերականգնում» ծրագրի, որի արդյունքում 11 երեխա կենտրոնում անցել են բժշկական վերականգնողական ծրագիր:
Արցախի մասին Թրամփի հայտարարությունները հակասում են Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը․ փորձագետ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Մեծի Տանն Կիլիկիո...