«Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ Հայ-ռուսական բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագրի ստորագրման 26-րդ տարեդարձի կապակցությամբ։
Գործակալությունը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները զարգանում են պայմանագրով ամրագրված միմյանց ներքին գործերին չմիջամտելու, ուժի չկիրառման և պետական ինքնիշխանության փոխադարձ հարգանքի սկզբունքներով։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ երկրները պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության բարձրացման ուղղությամբ ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։
Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիրը ստորագրվել է Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի և Ռուսաստանի նախկին նախագահ Բորիս Ելցինի կողմից 1997 թվականի օգոստոսի 29-ին։ Փաստաթուղթն ուժի մեջ է մտել 1998թ.
2022 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռուսաստանին՝ ադրբեջանական ագրեսիայի հետ կապված պայմանագրի փոխօգնության մասին դրույթները կյանքի կոչելու պահանջով։