Հայաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորություն չեմ տեսնում, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը:
Նրա խոսքով՝ ՆԱՏՕ-ի հետ կապված քննարկումները բավականին «ռոմանտիզացվում են»։
Խանդանյանը շեշտեց, որ ՀԱՊԿ-ը ձեռքերը լվացել է Հայաստանից ու Հայաստանի նկատմամբ անգործություն է ցուցաբերում։
Սեպտեմբերի 4-ին ՆԱՏՕ-ի Զարգացման Եվրոպական կոմիտեի նախագահ Գյունտեր Ֆելինգերը Հայաստանին կոչ էր արել անդամակցել ՆԱՏՕ-ին:
Մանրամասները՝ տեսանյութում։