Մոսկվայում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը կանչվել է ՌԴ ԱԳՆ, որտեղ նրան կոշտ նոտա է ներկայացվել, ՀՀ-ի կողմից մի շարք ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ, հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ը։
ՌԴ ԱԳՆ-ը նաև դեսպանին է փոխանցել բողոքի նոտա, որտեղ նշվում է ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի կողմից ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հասցեին հնչեցրած «վիրավորական արտահայտությունների անընդունելի լինելը»։ Բացի այդ, մտահոգություն է հայտնվել բլոգեր Միկա Բադալյանի և «Սպուտնիկ Արմենիա» խմբագրության թղթակից Աշոտ Գևորգյանի ձերբակալության վերաբերյալ։
Պաշտոնական Երևանի ոչ բարեկամական քայլերի թվում ՌԴ ԱԳՆ-ը նշել է Հռոմի ստատուտի վավերացման գործընթացը, Աննա Հակոբյանի այցը Կիև, ՀՀ տարածքում ԱՄՆ մասնակցությամբ զորավարժությունների անցկացումը։
Ավելի վաղ, Ալեն Սիմոնյանը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի ցանկացել մեկնաբանել Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ասածները, քանի որ կարծում է, որ իր «մակարդակը չէ»։