Սեպտեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Նշվում է, որ կողմերը քննարկել են ընթացիկ տարածաշրջանային զարգացումներ և օրակարգային թեմաներ:
Միրզոյանի և Ֆիդանի նախորդ հեռախոսազրույցը տեղի էր ունեցել հունիսի 7-ին։ Կողմերը պատրաստակամություն էին հայտնել շարունակել աշխատանքը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների ամբողջական կարգավորման ուղղությամբ։