Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ՄԱԿ-ի առաքելության այցը Լեռնային Ղարաբաղ «ուշացած» է անվանել, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։
Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը Միրզոյանն ընդգծել է, որ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում ծրագրված էթնիկ զտումների մասին հայկական կողմից ազդակները չեն հանգեցրել միջազգային հանրության կողմից Բաքվի քաղաքականությունը կանխելու արդյունավետ քայլերի։
«Լեռնային Ղարաբաղի բնակչությունը՝ ավելի քան 100 հազար հայ, բռնի տեղահանվել է՝ տեսնելով էկզիստենցիալ վտանգ իր և իրենց ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխաների, կանանց և ծերերի համար»,- ասել է Միրզոյանը։
Ըստ ԱԳ նախարարի, հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ի առաքելության այցը տարածաշրջան ուշացած էր, և այս պահին դրա միակ արդյունքը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության էթնիկ զտումների փաստի արձանագրումը։
Ավելի վաղ ՄԱԿ-ի առաքելությունը հայտնել էր Լեռնային Ղարաբաղ կատարած այցի արդյունքների մասին և նշել տարածաշրջանում մնացած հայերի թիվը։