Իսրայելում Հայաստանի դեսպանությունը կոչ է արել իր քաղաքացիներին զերծ մնալ երկրի հարավային շրջաններ այցելելուց։
Դիվանագիտական առաքելությունը նաև կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին, ովքեր արդեն գտնվում են Իսրայելի հարավում, անհապաղ տեղափոխվել ավելի ապահով տարածքներ։ Դեսպանատունը խորհուրդ է տվել, հնարավորության դեպքում, մնալ հյուրանոցներում կամ բնակարաններում, որպեսզի օդային հարձակման դեպքում 1 րոպեի ընթացքում հնարավոր լինի հասնել ապաստարան։
Հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի հարավն ու կենտրոնը Գազայի հատվածից տասնյակ հրթիռներով են գնդակոծվել։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտարարել է Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական կործանիչները հարձակվել են ՀԱՄԱՍ-ի վրա։ Վերջին տվյալներով Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև ռազմական գործողությունների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 700-ը։