Հայաստանը մշտական դիվանագիտական ներկայացուցչություն է բացել Լյուքսեմբուրգում, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։
«Այսօրվանից Բելգիայում Հայաստանի դեսպանատան դիվանագետը մշտապես կգտնվի Լյուքսեմբուրգում՝ նպաստելու Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև գործընկերության հետագա ընդլայնմանը»,- գրել է Բադալյանը X-ի իր միկրոբլոգում։