ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ՀՀ-ում ռուսական ռազմաբազայի մնալ-չմնալու հետ կապված ոչ մի հարց չի բարձրացվում։
«102-րդ ռազմաբազայի այստեղ գտնվելու հիմքերը շատ պարզ են, այդ հիմքերը շարունակում են գոյություն ունենալ և այդ հիմքերի հետ կապված Ռուսաստանի Դաշնությունը և մենք որևէ հարց չենք բարձրացնում»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ բարդություններ կան և՛ Ռուսաստանի, և՛ Հայաստանի, և՛ աշխարհի, և՛ գլոբալ աշխարհակարգերի համար, որովհետև խնդիրը Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունների մեջ չէ, այլ ուրիշ՝ մեծ տերությունների հարաբերությունների մեջ է:
«Կառուցողական». Փաշինյանը՝ ԵԱՀԿ ՄԽ-ն լուծարելու Բաքվի առաջարկի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը կառուցողական է տրամադրված ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու Բաքվի առաջարկի նկատմամբ։ «Կառուցողական: Մենք հասկանում...