Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ Հայաստանը հիմքեր չունի ՀԱՊԿ-ից դուրս գալու համար, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով բելառուսական СТВ հեռուստաալիքին Բորդյուժայի տված հարցազրույցը։
«Ես չեմ կարող պատկերացնել Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի, ուղղակի չեմ պատկերացնում, քանի որ Հայաստանն այնքան ինտեգրված է Ռուսաստանին և ոչ միայն տնտեսապես. չէ՞ որ Ռուսաստանում ապրում են հսկայական թվով հայեր՝ մի քանի միլիոն»,- ասել է Բորդյուժան։
Նա նշել է, որ հայկական քաղաքական շրջանակներում կազմակերպությունից դուրս գալու մասին խոսակցությունները ժամանակավոր են և, «ամեն դեպքում, Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»։
Սեպտեմբերի 24-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքներն անբավարար են Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար։ Հոկտեմբերի 2-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ-ից Երևանի հնարավոր դուրս գալու մասին հայտարարություններն անվանել էր Հայաստանի ղեկավարության «ինքնիշխան ընտրություն»։
Արցախի մասին Թրամփի հայտարարությունները հակասում են Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը․ փորձագետ
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Արցախ» անվան կիրառումը, «էթնիկ զտումներ» տերմինի կիրառումը, Մեծի Տանն Կիլիկիո...