Արևմտյան երկրները «սիրաշահում են» Հայաստանին և ցանկանում են ընկերանալ նրա հետ՝ ընդդեմ Ռուսաստանի, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ «Ռոսիա-1» հեռուստաալիքի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Արևմտյան երկրները, որոնք այժմ ակտիվորեն սիրաշահում են Հայաստանին, ցանկանում են նրա հետ ընկերանալ ընդդեմ Ռուսաստանի Դաշնության»,- հայտարարել է նա։
Լավրովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը նախապաշարմունքներ չունի Հայաստանի արտաքին գործընկերների նկատմամբ, Երևանը պետք է ինքնուրույն որոշի իր ուղին։
«Մենք կողմ ենք, որ Հայաստանը՝ որպես ՀԱՊԿ անդամ, որպես մեր մերձավոր դաշնակից, ռազմավարական գործընկեր, ինքը որոշի, թե ինչպես պետք է հարաբերություններ կառուցի արտաքին գործընկերների հետ: Մենք բացարձակապես որևէ նախապաշարմունք չունենք իր արտաքին գործընկերների, ընկերների, գործընկերների՝ ինչպես ուզում եք դա անվանեք, շրջանակի վերաբերյալ։ Մենք երբեք ոչ մեկի հետ ոչ մեկի դեմ չենք ընկերանում», – ասել է ՌԴ դիվանագիտական ծառայության ղեկավարը։