Նոյեմբերի 13-14-ը Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով գտնվելու է Միացյալ Թագավորությունում, հայտում են ՀՀ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ կայանալու է ՀՀ և ՄԹ ԱԳ նախարարների հանդիպումը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ ռազմավարական երկխոսության առաջին նիստը։ Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ քննարկումներ և միջոցառումներ: