ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը Ռուսաստանին խնդրել է խորհրդակցություններ անցկացնել զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության երկու երկրների գերատեսչությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ, «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ ԲՏԱ փոխնախարար Ավետ Պողոսյանը։
Նա հավելել է, որ Մոսկվան ընդունել է հրավերը, կողմերը պայմանավորվել են խորհրդակցություններ անցկացնել դեկտեմբերի կեսերին՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում միջպետական համաձայնագրի 4-րդ և 5-րդ կետերի խախտումների հարցով, ինչպես նաև 2012թ. պայմանագրով ձեռք բերված պարտավորությունների իրականացման շուրջ։
«Հայկական կողմը պատրաստակամ է հետևողական քայլեր իրականացնել` հիշյալ համաձայնագրով ստանձնած պարտավորությունների պահպանման, ինչպես նաև խախտումների բացառման նպատակով»,- շեշտել է Ավետ Պողոսյանը:
Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ Հեռուստատեսության և ռադիոյի պետական հանձնաժողովն արձանագրել է Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման մասին պայմանագրի մի շարք կետերի խախտումներ, մասնավորապես՝ Առաջին ալիքի և «Россия 24»-ի կողմից։ Հայաստանում ռուսական հեռուստաալիքների հեռարձակման հնարավոր դադարեցման մասին հարցին նախարարը պատասխանել էր, որ «բոլոր տարբերակները քննարկվում են, դեռ որոշում չկա»։
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը․Ահմեդի
Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը, այդ թվում՝ սովորական, դիվանագիտական և պաշտոնական, հայտնել է Կոսովոյի փոխարտգործնախարար Կրեշնիկ Ահմեդին։ «Սա նշանակալի...