Հայաստանի նախագահ Վահագն Խաչատրյանը Բուենոս Այրեսում հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ և քննարկել Երևանի և Կիևի երկկողմ հարաբերությունները և «առկա ներուժն ամբողջությամբ իրացնելու ուղիները»։ Հանդիպումը տեղի է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի երդմնակալության արարողության ժամանակ, հաղորդել է է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Խաչատուրյանը հանդիպումներ է ունեցել նաև Իսպանիայի թագավոր Ֆիլիպե 6-րդի, Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալե Պոուի, Պարագվայի նախագահ Սանտյագո Պենայի, Չիլիի նախագահ Գաբրիել Բորիչի, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հետ։
Հոկտեմբերի 5-ին Զելենսկին առաջին անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Դա տեղի է ունեցել Իսպանիայի Գրանադա քաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում։ Դեկտեմբերի 11-ին Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբային։