ԱՄՆ-ում համաձայնագիր է ստորագրվել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի և Հայաստանի Սյունիքի մարզի միջև համագործակցություն հաստատելու մասին, հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):
Համաձայնագիրն ստորագրել են Կալիֆոռնիայի Ներկայացուցիչների պալատի անդամ Քրիս Հոլդենը, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ինչպես նաև ANCA-ի ներկայացուցիչները՝ Կալիֆոռնիայի Սենատի կողմից 2022 թվականի փետրվարին ընդունված ACR 105 բանաձևի հիման վրա՝ Սյունիքի հետ քույր քաղաքների հարաբերություններ հաստատելու մասին։
Խաչատրյանն ընդգծել է, որ բանաձևի ընդունումը «շատ կարևոր քաղաքական ազդանշան է ուղարկում աշխարհին, Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային»։ Հայ պատգամավորի խոսքով՝ Կալիֆոռնիայի և Սյունիքի հարաբերությունների նոր մակարդակը կնպաստի ավելի ամուր տնտեսական և մշակութային կապերի զարգացմանը՝ օգնելու Հայաստանի հարավային շրջանին, որի սահմանամերձ գյուղերը դեռևս օկուպացված են ադրբեջանական զորքերի կողմից:
Կալիֆոռնիայի Սենատը 2022 թվականի փետրվարին ընդունել էր որոշում, որով հաստատվում են քույր քաղաքների հարաբերությունները նահանգի և Սյունիքի մարզի միջև։ Բանաձևի համաձայն՝ առաջարկվում է ակտիվ փոխշահավետ հարաբերություններ սկսել Սյունիքի հետ՝ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումները խթանելու նպատակով։
ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի պատասխան առաջարկները․ ԱԳՆ
Նոյեմբերի 5-ին Հայաստանն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի պատասխան առաջարկները, «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ...