Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրի հետ, հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում։ Հանդիպման այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Փաշինյանը Մուրի հետ հանդիպել էր նաև 2022 թվականի դեկտեմբերին։ Զրուցակիցները քննարկել էին Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները, անդրադարձ կատարել տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող թեմաների: