Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կարող է այցելել Հայաստան, Armenia Today-ին հայտնեց Հայաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անի Բադալյանը:
Նա նշեց, որ պաշտոնյայի այցը Հայաստան օրակարգում է։ Բադալյանը, սակայն, ժամկետներ չհստակեցրեց։
«Ինչպես հայտնել ենք, ուսումնասիրում ենք ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացման հնարավորությունները: Այցի կոնկրետ ժամկետների մասին կտեղեկացնենք դրան ավելի մոտ ժամանակահատվածում»,- ասաց նա: