Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Հաքան Ֆիդանն Անթալիայում քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը, գրում է ՌԻԱ Նվոստին։
«Օրակարգում բազմաթիվ հարցեր կան։ Բացի երկկողմ համագործակցությունից, մենք քննարկել ենք տարածաշրջանային խնդիրներ, հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացը, քննարկել ենք նաև իրականացվող գործընթացները»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը։
Մարտի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել էր Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որի շրջանակներում Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանը և Հաքան Ֆիդանը քննարկել էին երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։